Պոկված տանիքներ, տապալված ծառեր, տուժած քաղաքացիներ․ ուժգին փոթորիկ՝ Բաթումիում |tert.am|

tert.am: Ուժգին փոթորիկ է գրանցվել Բաթումիում։ Ականատեսների վկայությամբ՝ տանիքներ են պոկվել, ցանկապատն ընկել է անցորդների վրա։ Տուժածների թիվը ճշտվում է։

Տեղի բնակիչներն ասել են, որ մի քանի տարի նման ուժգնության փոթորիկ չէր եղել։ Պոկվել են ցանկապատերը, վնասվել մեքենաներ։

Պողոտաներից մեկում քամին տապալել է բազմամյա էվկալիպտ ծառերը։ Սպասվում է, որ վատ եղանակը Վրաստանի արևմուտքում կպահպանվի ևս մի քանի օր։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով