ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերջին անգամ այցելել են մարտի սկզբին |news.am|

news.am: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին այցելել են փետրվարի վերջին, մարտի սկզբին: Տեղեկությունը հաստատեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Գերիները հնարավորություն են ունեցել հեռախոսազրույց ունենալ իրենց ընտանիքի անդամների հետ, նամակներ ու ձայնագրված տեսանյութեր փոխանցել։

Կարմիր Խաչի ներկայացուցիչները հայ գերիներին նախորդ անգամ այցելել էին հունվարի վերջին։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև