Ռազմական ոստիկանության աշխատակիցն այդ ժամին ծառայության մեջ չի եղել. ՊՆ-ն՝ ՌՈ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքի մասին |tert.am|

tert.am: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևանյան ակումբներից մեկում վիճաբանությւոն և ծեծկռտուք է եղել Ռազմական ոստիկանության բարձրաստիճան ծառայողների, այդ թվում՝ Երևանի կայազորի քրեականի պետ ու ակումբի աշխատակիցների միջև, ինչ հետևանքով 4-5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Tert.am-ը միջադեպի հետ կապված մեկնաբանություն խնդրեց ՊՆ-ից, որտեղից հայտնեցին, որ միջադեպը ռազմական ոստիկանության աշխատակցի ծառայողական պարտականությունների կատարման հետ որևէ առնչություն չունի։

«ՌՈ աշխատակիցն այդ ժամին ծառայության մեջ չի եղել: Նաև սխալ է նշված աշխատակցի զբաղեցրած պաշտոնը: Մնացյալ հարցերի պարզաբանման համար խնդրում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին»,- փոխանցեցին նախարարությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն