Հրվ. ռազմական օկրուգի մոտոհրաձգայինները Հայաստանի բարձրլեռնային շրջանում ոչնչացրել են պայմանական հակառակորդի տանկերը. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների անձնակազմը, Ալագյազ բարձրլեռնային պոլիգոնում պլանային վարժանքների շրջանակում, ՌՊԳ-7Վ ձեռքի հակատանկային նռնականետից կրակել է պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի նմանակող թիրախների վրա։

Վարժանքների ընթացքում զինծառայողները խոցել են 250-300 մ հեռավորության վրա գտնվող կեղծ հակառակորդի տանկերի նմանակող թիրախները։ Կրակոցներն իրականացվել են ցերեկային և գիշերային ժամերին։

Հրահանգիչների և ստորաբաժանումների հրամանատարների հատուկ ուշադրություն է դարձվել եղանակային տարբեր պայմաններում նպատակադրման հմտությունների կատարելագործմանը և կրակոցներից հետո դիրքերը փոխելուն։

Վարժանքների առանձնահատկությունն էր ծովի մակարդակից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա գտնվող պոլիգոնի լեռնային և քարքարոտ տարածքի պայմանները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն