ԱԳ փոխնախարարը չպատասխանեց հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին |news.am|

news.am: Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Լրագրողները հետաքրքվում էին, թե փոխնախարարն ի՞նչ մտահոգություններ ունի Ադրբեջանի գործողությունների եւ սահմանային իրավիճակի առնչությամբ:

«Ես ի վիճակի չեմ ձեզ պատասխանել»,- արձագանքել է փոխնախարարը:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին, եւ արդյո՞ք իր համար մտահոգիչ չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մասին հայտարարություններ են արվում Հայաստանում, փոխնախարարն ասել է. «Ամեն հարց ունի պատասխանատու փոխնախարար, դրանք իմ տիրապետության տակ չեն: Ռուսաստանն իմ դոսյեի մեջ չէ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն