Մոսկվայից ափսոսանք են հայտնում, որ ՌԴ-ի որոշ դաշնակիցներ մասնակցել են «Ժողովրդավարության գագաթնաժողովին» |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայից ափսոսանք են հայտնում, որ Ռուսաստանի որոշ դաշնակիցներ, այդ թվում՝ Հայաստանը, մասնակցել են Սպիտակ տան նախաձեռնած «Ժողովրդավարության գագաթնաժողովին»։

«Եթե չեմ սխալվում՝ դրան մասնակցում են մոտ 120 երկրներ, այդ թվում, ցավոք, որոշ մեր դաշնակիցներ՝ Հայաստանի նման։ Ես այդ մասին ափսոսանքով եմ ասում», – հայտարարել է Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը։

Վերջինս միաժամանակ ընդգծել է, որ «ի պատիվ հայերի, նրանք վերապահումով են միացել նիստի ավարտին ընդունված Հռչակագրին, որը պահանջում է Ռուսաստանից «անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել բոլոր ռազմական ուժերը Ուկրաինայից և դադարեցնել ռազմական գործողությունները»։

«Երեք երկրներ՝ Հայաստանը, Մեքսիկան, Հնդկաստանը ձեռնպահ են մնացել այդ կետից», – ասել է Կոսաչովը։

Պաշտոնական Երևանը հայտարարել է, թե այդ պարբերությանը չի միացել, քանի որ այն համապարփակ և ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները և չի անդրադառնում «Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի ու ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն