ՀԱՊԿ-ը կրկնում է՝ պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման |azatutyun.am|

azatutyun.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշտապես պատրաստակամ է առաքելություն ուղարկելու հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։

«Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես պատրաստ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հայ – ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից և այլ տեսակի օգնության ցուցաբերելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ պաշտոնյան՝ չհստակեցնելով, թե ինչ տեսակի օգնության մասին է խոսքը։

Շուվալովը միայն նշել է, որ օգնության միջոցառումներն արդեն ներառված են կառույցի Հավաքական անվտանգության խորհրդի՝ ընթացքի մեջ գտնվող որոշման նախագծում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով