ԱՄՆ Արկանզաս նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Արկանզաս նահանգում ու հարևան քաղաքներում կատաղի տորնադոյի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է Reuters-ը: 

Պաշտոնյաները հայտնել են, որ կոտրվել, վնասվել են բազմաթիվ շենքերի տանիքներ և պատեր, տապալվել են ծառեր, վնասվել են էլեկտրահաղորդման գծեր:

Ժամեր անց մեկ այլ տորնադո է տեղի ունեցել Իլինոյսում,  այն վնասել է դահլիճի տանիքը, առաստաղը փլուզվել է հենց այն ժամանակ, երբ ռոք խումբը ելույթ է ունեցել բեմում: Մեկ մարդ մահացել է, ևս 28-ը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն