Ռուսաստանի ԱԳՆ տեղակալը Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ 

«Զրույցի ընթացքում կառուցողական եղանակով դիտարկվել են երկկողմ համագործակցության զարգացման ընթացիկ հարցերը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մի շարք արդիական սյուժեների, ներառյալ հայ-ադրբեջանական հաբարերությունների կարգավորման հեռանկարները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում»,- ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն