ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կգտնվի Ռումինիայում

Ապրիլի 3-4֊ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռումինիայում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։
 
Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
 
Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը կունենա նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում՝ Ռումինիայի օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ։
Իր հանդիպումների ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ կկատարի Հայաստան-Ռումինիա երկկողմ համագործակցության և ՀՀ֊ԵՄ գործընկերության հարցերի, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մարտահրավերներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով