Կամչատկայում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել |tert.am|

tert.am: Երկուշաբթի՝ ապրիլի 3-ին, Կամչատկայում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։

Ինչպես հաղորդվում է ծառայության կայքէջում, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 15։06-ին (երևանյան ժամանակով՝ 07:06)

ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տնօրեն Դանիլա Չեբրովի խոսքով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկ քաղաքից 64 կմ հեռավորության վրա, օջախը՝ 94 կմ խորության վրա։

Պետրոպավլովսկ-Կամչատսկում ստորգետնյա ցնցումները բավական զգալի են եղել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին, քաղաքում շինությունների պատերը ցնցվում էին, պատուհանները՝ դղրդում, իսկ մարդիկ շենքերից դուրս էին վազում փողոց։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն