Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի |tert.am|

tert.am: Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի, նրանցից 10-ի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը հղումով։

«Օպերատիվ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգում սրճարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 32 մարդ, մեկը՝ զոհվել։ Տուժածներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր, 16-ինը, այդ թվում նաև 14-ամյա աղջնակինը, միջին ծանրության, 5 տուժածի վիճակը գնահատվում է բավարար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի կենտրոնի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել։ Ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին զոհվել է։ ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ հաստատությունում պայթուցիկ սարք է գործի դրվել։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն