Սանկտ Պետերբուրգի սրճարանի պայթյունի զոհերի թիվը հասել է 32-ի |azatutyun.am|

azatutyun.am: Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի, հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Մեկ մարդ մահացել է, տասը տուժածի վիճակը գնահատվում է ծանր, 16-ը՝ միջին ծանրության, այդ թվում՝ 14-ամյա աղջիկ, ասված է հաղորդագրության մեջ։

Սրճարանում ապրիլի 2-ին պայթյունից զոհվել է նաև Դոնբասի ռուս անջատական, նախկին զինյալ, բլոգեր և ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին` նույն ինքը Մաքսիմ Ֆոմինը:

Ռուսաստանի հատուկ ծառայությունները պնդում են, որ Տատարսկու դեմ մահափորձը կազմակերպել են Ուկրաինայի իշխանությունները՝ ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու աջակիցների օժանդակությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն