Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել |shantnews.am|

shantnews.am: Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, երեքշաբթի հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):

«3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ժամը 06.19-ին Գոքսունի շրջանում»,- հայտնել են վարչությունից։

Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրաշարժի օջախը գտնվել է 7,02 կմ խորության վրա։

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել ինը ժամ ընդմիջումով։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքական իշխանությունները ավելի քան 50 հազար մարդու կյանք խլած երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն