Կենդանաբանական այգին այլ տարածք տեղափոխելու ծրագիր ունենք. Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Կենդանաբանական այգին տեղափոխելու նոր ծրագիր ունենք՝ կենդանիներին ավելի լավ ու բաց պայմաններում պահելու համար։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մեր Կենդանաբանական այգու պայմանները մեզ դա թույլ չեն տալիս»,- ասաց Ավինյանը։

Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ նոր կենդանաբանական այգին կկառուցվի «Երևան պարկին» հարակից 150 հա տարածքում, որտեղ կլինի կանաչ գոտի և անտառ կտնկվի։

Վերջինս խոսեց նաև քաղաքապետարանի կողմից անտառտնկման, կանաչապատման ծրագրերի մասին։

«Անտառտնկման աշխատանքներ այս պահի դրությամբ ունենք Եռաբլուրում, Սարալանջում, Համալիրի մոտ։ Բոլոր հին սրճարանները քանդվում են ու հնարավորինս ընդլայնվում են կանաչ գոտիները։ Երևանում կրկնակի պետք է ավելացնենք կանաչապատման ծավալները»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով