Բուժկենտրոն տեղափոխված կանանց ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն. նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում. Արցախի ԱՆ

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ինքնազգացողությունը վատացած չորս կանանց ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ 

«Այսօր ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապօգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիները (կանայք) տեղափոխվել են Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։

Բոլորին ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն և նրանք այս պահի դրությամբ գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն