Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 50 399-ի |news.am|

news.am: Թուրքիայի հարավ-արեւելքում փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 50 399-ի, տեղեկացրել է CNN Türk հեռուստաալիքը՝ հղում կատարելով ՆԳՆ-ի ղեկավար Սուլեյման Սոյլուին։

«Զոհերի թիվը 50 399 է։ Նրանց ինքնության պարզումը շարունակվում է, թիվը կարող է թարմացվել»,- հեռուստաալիքը մեջբերել է Սոյլուի խոսքերը։

Ինը ժամ տարբերությամբ 7,7 եւ 7,6 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել փետրվարի 6-ին Կահրամանմարաշ նահանգում (Թուրքիայի հարավ-արեւելք)։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են երկրի 11 նահանգներում եւ հարեւան պետություններում, այդ թվում Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժերն անվանել են «դարի աղետ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն