Գնդակը Երևանի դաշտում է․ Զախարովան՝ ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «գնդակը Երևանի դաշտում է և Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից»։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան համոզված է, որ առաքելության տեղակայումը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Առաքելության տեղակայմանը պատրաստ են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ մյուս դաշնակիցները։

Ռուսաստանցի պաշտոնյան հիշեցրել է, որ նման որոշումները համակարգվում և ընդունվում են ՀԱՊԿ-ում և հաստատվում ամենաբարձր մակարդակով։ Նրա խոսքով՝ երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ եղանակների ամրագրման աշխատանքներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով