Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կքննարկեն Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումը, տրանսպորտային ուղիների և կապի ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերակառուցումը:

Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ապրիլի 6-7-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով կայցելի Թուրքիա ‘ մասնակցելու երկկողմ և միջազգային օրակարգի թեմաների լայն շրջանակի շուրջ բանակցություններին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով