Պլաստմասե թափոնների ընդունման կետում հրդեհի հետևանքով այրվել է նաև կայանված «Գազել»-ը

Ապրիլի 6-ին՝ ժամը 06։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների 23-րդ փողոցում այրվում են պլաստամասսե իրեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Խարբերդի ամառանոցների թիվ 32/20 հասցեում գործող շշերի և պլաստմասսե թափոնների ընդունման կետի բակում այրվում են «GAZel» մակնիշի ավտոմեքենա և պլաստմասսե տարրաներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։50-ին, մարվել՝ 07։07-ին։ Այրվել են բակում կայանած «GAZel» մակնիշի ավտոմեքենան և պլաստմասսե տարրաներ (25 խմ)։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև