Հավատում ենք, որ դարեր շարունակ «հանդուրժողականության և խաղաղության պայմաններում» ապրած թուրքերն և հայերը կարող են կարգավորել հարաբերությունները. Թուրքիայի ՊՆ ղեկավար |tert.am|

tert.am: Թուրքիայի պաշտպանության նախարարն Անկարայի Բիլիմի համալսարանի կազմակերպված թեմատիկ սեմինարում ելույթի ժամանակ մեկնաբանել է Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը, որը նա անվանել է «1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները» (չակերտները-խմբ․): Այս մասին հայտնում է aydinlik.com.tr կայքը:

Թուրք պաշտոնյայի պնդմամբ՝ «Հայկական հարցը», իբր, «ոչ մի կապ չունի պատմական իրողությունների հետ և օգտագործվում է որպես քաղաքական գործիք ընդդեմ Թուրքիայի» (չակերտները-խմբ․)։ Նրա խոսքով՝ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած «իրադարձությունների» (Ցեղասպանությունը-խմբ․) նկատմամբ «կանխակալ» (չակերտները՝ Tert.am) մոտեցումն այս հարցի լուծումը տանում է փակուղի։

««Հայկական հարցը» ծագել է հիմնականում այնպիսի տերությունների «շահերից ելնելով իրականացվող սադրանքների» (չակերտները-խմբ․) ֆոնին, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը»,- ասել է Աքարը՝ հավելելով, որ հայերը դարեր շարունակ օսմանյան կայսրությունում համարվել են «հավատարիմ ազգ»:

Նրա պնդմամբ՝ ոչ թե թուրքերն են հայերին կոտորել, այլ «հայերը՝ թուրքերին» (չակերտները-խմբ․):

Աքարի խոսքով՝ չնայած այս ամենին, Թուրքիան շարունակում է հավատալ, որ դարեր շարունակ «հանդուրժողականության և խաղաղության պայմաններում» (չակերտները-խմբ․) միասին ապրած թուրք և հայ ժողովուրդները կարող են կարգավորել հարաբերությունները բարեկամության և համագործակցության շրջանակում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն