ՌԴ-ն սկսել է Աբխազիայով բեռներ մատակարարել Թուրքիա |factor.am|

factor.am: Ռուսաստանը սկսել է Աբխազիայի տարածքով Թուրքիա բեռներ  մատակարարել, գրում է վրացական Sova News պորտալը։ Տարանցման փաստը հաստատել է Աբխազիայի պետական ​​մաքսային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալիաս Լաբախուան։

«Վերջերս մեզ մոտ գնացք է եկել, որում կար 62 կոնտեյներ։ Դա Ռուսաստանից Թուրքիա ապրանքների տարանցման համար էր։ Գնացքն անցել է առանց ուշացման, մաքսային ծառայության կողմից ուշացումներ չեն եղել։ Սա առաջին գնացքը չէ, այլ տարանցումներ էլ են եղել, բայց փոքր խմբաքանակներով։ Երթուղին ստուգվել է, մոնիթորինգ է իրականացվել»,- ասել է նա։

Լաբախուան նաև հավելել է, որ հակառակ ուղղությամբ գնացքն ուղևորվելու է Ռուսաստանի համար բեռներով։

Նշվում է, որ անցած շաբաթ առաջին անգամ Աբխազիա է ժամանել կոնտեյներային գնացք՝ 62 կոնտեյներով և 2700 տոննա բեռով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն