Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բազմամարդ ցույցեր են, հայտարարվել է համազգային գործադուլ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայում այսօր 11-րդ անգամ արհմիությունները հայտարարել են համազգային գործադուլ և ցույցեր: Ակնկալվում է, որ փողոց դուրս կգան հարյուր հազարավոր մարդիկ՝ իրենց բողոքն արտահայտելու կառավարության նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Այս մասին հաղորդում է France 24 պարբերականին:

Փարիզում ցուցարարները խոչընդոտել են երթևեկությունը դեպի գլխավոր օդանավակայան: Իսկ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել:

e9994cf2-cc0f-4bd8-ad5c-f879c5718dbd_1000.jpg (486 KB)

Ակնկալվում է, որ գործադուլը կազդի տրանսպորտի, կրթության, առողջապահության և էներգետիկայի ոլորտների վրա:

Ըստ պարբերականի՝ արհմիությունների և կառավարության միջև քննարկումները մտել են փակուղի: Արհմիությունների ներկայացուցիչները հանդիպել են Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի հետ, սակայն քննարկումներն անվանել են «ձախողում»:

Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն մի քանի ամիս: Իրավիճակն ավելի լարվեց այն բանից հետո, երբ կառավարությունն օգտվեց 49.3 հոդվածից և բարեփոխումների նախագիծն ընդունեց՝ շրջանցելով խորհրդարանում քվեարկությունը: Նախագահ Էմանուել Մակրոնը պնդում է ընդունել կենսաթոշակային բարեփոխումները, որոնցով նախատեսվում է, այդ թվում՝ կենսաթոշակային տարիքի բարձրացում 62-ից մինչև 64 տարեկան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն