Հայաստանը կմասնակցի ԱՄՆ նախաձեռնած «Defender 23» խոշոր զորավարժությանը |lragir.am|

lragir.am: Սպասվում է, որ մոտ 9000 ամերիկացի զինծառայող կմասնակցի «Defender 23»  զորավարժություններին, որոնք կմեկնարկեն ապրիլի 22-ին, ապրիլի 5-ին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։

Զորավարժությունները նպատակ ունեն ցուցադրելու ԱՄՆ զինված ուժերի՝ արագորեն զորք և տեխնիկա տեղակայելու կարողությունը՝ հավաստիացնելով դաշնակիցներին և զսպելով նրանց, ովքեր կվտանգեն Եվրոպայում խաղաղությունը: Զորավարժությունները ցույց են տալիս նաև եվրոպական երկրների հանձնառությունը՝ մեծացնելու սեփական բանակի մասշտաբները, կարողությունները և փոխգործակցությունը:

Զորավարժություններին մասնաակցելու են նաև 17000 զինծառայողներ ԱՄՆ դաշնակից և գործընկեր 26 երկրներից, այն անցկացվելու է եվրոպական 10 երկրում։ Զորավարժությունների համար Եվրոպա է բերվել 7000 միավոր զինտեխնիկա։

Բացի ԱՄՆ-ից, զորավարժություններին կմասնակցեն զինորականներ Ալբանիայից, Հայաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից և Միացյալ Թագավորությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն