«Աշխատանքները շարունակվում են». Հայաստանի ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ հնարավոր առաքելության մասին |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստան – Ադրբեջան միջպետական սահման ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացվել է ՀՀ արտգործնախարարի կողմից Մոսկվայում մարտի 20-ին ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած  ասուլիսի ժամանակ: Աշխատանքները շարունակվում են: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի արտգործնախարարությունից:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը երկու օր առաջ հայտարարեց, թե հայ – ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից, գնդակը Երևանի դաշտում է։ «Ազատություն»-ը ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ ո՞րն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը այս հարցում, ի՞նչ փուլում են քննարկումները, որոնց մասին հայտարարել է նախարար Արարատ Միրզոյանը, և եթե Հայաստանը չի մերժում ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումը, ե՞րբ է դա ծրագրվում, Հայաստանի ո՞ր հատվածում։

Մարտի 20-ին Ռուսաստանի մայրաքաղաքում Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանը վերահաստատել էր, որ Հայաստանում Եվրամիության առաքելությունը բացառապես քաղաքացիական բնույթ է կրում, միևնույն ժամանակ շեշտել, որ Հայաստանի սահմանին ՀԱՊԿ առաքելությունից հրաժարվելու հարցի ձևակերպումը կոռեկտ չէ, քանի որ Երևանը չի հրաժարվել առաքելությունից, նախագիծը կա, դրա ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն