Կապանում 54 հատ նոր աղբամաններ կտեղադրվեն

Կապանի համայնքապետարանը «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի աղբահանության աշխատանքները ժամանակին և պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով ձեռք է բերել թվով 54 նոր, ժամանակակից, ցինկապատ աղբամաններ, որոնք էականորեն կբարելավեն համայնքում աղբահանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների որակը։

Նոր աղբամանները կփոխարինեն նախկինում տեղադրված, բազմամյա հնամաշ աղբամաններին, որոնք այլևս օգտագործման ենթակա չեն։
Հարկ է նշել, որ վերոնշյալ աղբամանները նախատեսված են վերջերս ԶՊՄԿ-ի կողմից համայնքին նվիրաբերած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի համար։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն