pastinfo.am: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում նշեց, որ Հայաստանի դրական դինամիկան ստեղծել է նոր հնարավորություններ համագործակցության համար:
«Իմ այցելությունը փաստում է այն կարևորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի և տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին: Այսօրվա քննարկումները ընդգծեցին մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։ Սա հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը։ Եվրոպական միությունը կշարունակի տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ», – հաղորդմամբ՝ ասաց Դոնալդ Տուսկը: