shantnews.am: Ազգային ժողովում կրկին բարձրացվեց ՀԾԿՀ նախագծի թեման։ Այդ նախագիծը առաջարկում է, որ ինտերնետ պրովայդերները երկու տարի պահեն ինտերնետից օգտվողների տվյալները, մուտքի և այլ ժամերը։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը իր մտահոգությունները հայտնեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանին։
Նախարարը մանրամասնեց, որ այս տվյալները, այսպես թե այնպես, անցնում են պրովայդերների կապուղիներով և հիմա ուղղակի տեխնիկական լուծում է տրվում այդ տվյալները պահելու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է անձնական տվյալներին, նախարարը պնդեց, որ դրանք այլ օրենքով պաշտպանված են։
Արշակյանը, սակայն, մեկ այլ հարցի վրա հրավիրեց ուշադրությունը, որ փոքր պրովայդերների համար այս կարգավորումը կարող է ազդել, քանի որ նրանք ստիպված են լինելու մեծ ծավալի տվյալներ պահելու համար սարքավորումներ գնել։ Իսկ մի մասն էլ, ըստ նախարարի, ուղղակի չի կարողանա այդպիսի գնումներ անել և դուրս կմնա շուկայից։