Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հրապարակել է «Իմ մարմինն անձնական է» գիրքը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հրապարակել է «Իմ մարմինն անձնական է» գիրքը, որի շնորհանդեսը խափանելու փորձ էր արվել երեկ։

Նախարարը գրառման մեջ մասնավորապես նշել է․ 

«Սեռական բռնության այն դեպքերը, որոնց առնչվում ենք մեր աշխատանքի ընթացքում, ամեն անգամ ապշեցնում են ինձ, թվում անհնարին։

Սիրելի՛ ծնողներ, վստահեք ձեր երեխային, վերահաստատեք, որ սիրում եք նրան և կաջակցեք ցանկացած պարագայում, օգնեք պատմելու սեռական բռնության հնարավոր դեպքի մասին և, ամենակարևորը, մի մեղադրեք նրան կատարվածի համար։
Իսկ թե ինչ գրականությունից եք նախընտրում օգտվել երեխայի հետ որևէ թեմայով խոսելու համար, ընտրում եք միայն դուք» ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով