Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հասկանո՞ւմ է իր քայլերի հետևանքները․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից առանց ծնողներին զգուշացնելու դպրոցականներին պատվաստման տանելու լուրերի հիման վրա հարոցված վարչական վարույթին։

«Ինչ է լինում, երբ պետական կառավարման մարմինը տրվում է ապատեղեկատվություն տարածողների սադրանքներին և ջուր լցնում վախ և խավարամտություն տարածողների ջրաղացին: Արդյոք առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, սեփական փիառով զբաղվելու այս գործընթացի շրջանակներում, հասկանո՞ւմ է իր քայլերի և հայտարարությունների հետևանքները: Պետական կառույցը պետք է պաշտպանի ժողովրդի ու պետության շահերը, և ոչ հակառակը:

Հույս ունեմ` վարույթի ընթացքում ձեռք բերված արդյունքները նույնպես կհրապարակվեն և լայնորեն կլուսաբանվեն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով