Թբիլիսիում ցուցարարները կոչ են արել նախագահին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել |tert.am|

tert.am: Թբիլիսիում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու պահանջով ակցիա է տեղի է ունեցել:

 Ակցիան անցկացվել է «Նախագահին՝ կարմիր քարտ» կարգախոսի ներքո:

Ցուցարարները նախագահին ուղղված սուլոցներ են արձակել՝ բաղավելով «մենք ՆԱՏՕ-ի կարիքն ունենք», «Սալո՛մե, հեռացիր» արտահայտություններ ու պահանջել են պաշտոնանկության գործընթաց սկսել:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ Զուրաբիշվիլին առաջնորդվում է Ռուսաստանի շահերով, քանի որ ոչ նպատակային է համարում Վրաստանում ամերիկյան ռազմակայանի տեղակայումը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն