Կրկին արձանագրվել են քրեակատարողականների գերբնակեցման դեպքեր․ ՄԻՊ |shnatnews.am|

shantnews.am: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կան բազմաթիվ խնդիրներ առողջապահության և այլ հարցերում։ Ու որքան էլ կառավարությունը պնդում է այդ խնդրի լուծման մասին, կան նաև գերբնակեցման՝ երբեմն հանդիպող խնդիրներ։ Այս մասին այսօր հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Պաշտպանի խոսքով՝ ընդունելի չէ այն, որ գերբնակեցման հարցը լուծվել է արհեստականորեն՝ համաներմամբ մարդկանց ազատ արձակելու արդյունքում։ Նրա խոսքով՝ նույնիսկ դրանից հետո առանձին դեպքերում հանդիպում են գերբնակեցման դեպքեր՝ ըստ կոնկրետ հիմնարկների ու պահման պայմանների։

Թաթոյանը խնդիրներ ներկայացրեց նաև պահման պայմանների վերաբերյալ։ Մասնավորապես դեպքեր են լինում, երբ ազատազրկվածը խցում է անցկացնում օրական 23 ժամ՝ դուրս գալով միայն զբոսանքի ժամին։

x