Հայաստանի զարգացման հաջողությունը պայմանավորված է օտարերկրյա գործընկերների հետ աշխատանքի արդյունավետությամբ. էկոնոմիկայի նախարարն ամփոփում է դեսպանների հետ հանդիպման արդյունքները

news.am Հայաստանի զարգացման հաջողությունը պայմանավորված է օտարերկրյա գործընկերների հետ աշխատանքի արդյունավետությամբ։ Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ շատ գործարարներ եւ բիզնեսմեններ աջակցության կարիք ունեն արտադրանքի արտահանման գործում։ «Կարեւոր է նաեւ աշխատել գործընկերների եւ համագործակցության արդյունավետ ձեւերի որոնման ուղղությամբ, անհրաժեշտ է ամրապնդել կապերը դրսից ներդրողների հետ, որոնք շահագրգռված են իրականացնելու նախագծեր Հայաստանում»,- ասել է նա։

Նախարարն ընդգծել է, որ երեկ դեսպանների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ամուր հաղորդակցության ստեղծման հարցերը՝ կառավարության ծրագրի ավելի արդյունավետ իրականացման նպատակով։ «Կարծում ենք, որ դիվանագիտական կորպուսը կարող է օգնել ճիշտ ներկայացնել մեր երկրի հնարավորություններն օտարերկրյա գործընկերներին։ Այսօր կարծիքների եւ փորձի փոխանակման միջոցով փորձում ենք գտնել հաղորդակցման առավել օպտիմալ ձեւաչափ»,- ամփոփել է Խաչատրյանը։

Նշենք, որ Երեւանում օգոստոսի 29-ին տեղի են ունեցել «Վերիմաստավորելով հաղորդակցությունը միջազգային տնտեսական հարաբերություններում» քննարկումներ Հայաստանի արտաքին գործերի եւ էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչների ու արտասահմանյան երկրներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանների մասնակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն