Կան թեկնածուներ, կքննարկեմ եւ որոշում կկայացնեմ. Փաշինյանը՝ ԱԱԾ նոր տնօրենի նշանակման մասին |news.am|

news.am։ Արթուր Վանեցյանը փաստացի պետական պաշտոնյա չէ եւ կարող է հանգիստ իր հայտարարությունն անել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունն իր մեջ պարունակում է վարչապետի հասցեին քննադատական տարրեր։ Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնելով, որ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում է կայացրել։

«Արթուր Վանեցյանը փաստացի պետական պաշտոնյա չէ եւ կարող է հանգիստ իր ցանկացած հայտարարությունն անել»,- ասաց Փաշինյանը։

Հարցին՝ արդյոք ինքը այդ գրառումը համարում է իր հասցեին արված քննադատություն, Փաշինյանն ասաց. «Ես սովորաբար արձագանքում եմ այն հայտարարություններին, որոնք անձամբ կարդացել եմ, կկարդամ, կծանոթանամ եւ եթե հարկ լինի հավելյալ մեկնաբանություն անել, կանեմ այդ մեկնաբանությունը»։

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնի նշանակմանը, վարչապետն ասաց. «Կան թեկնածուներ, կքննարկեմ եւ որոշում կկայացնեմ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով