Տվյալ պահին անհնար է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմումը. Բոլթոն |news.am|

news.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը բացառել է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, քանի դեռ Թեհրանը «չի դադարել ստել ու ահաբեկչություն տարածել», հաղորդում է RT-ը:

«Բոլոր նրանք, ովքեր հայտարարում էին, որ Adrian Darya 1-ը չի ուղեւորվում Սիրիա, այժմ հերքում են դա: Թեհրանը կարծում է, թե ավելի կարեւոր է պաշտպանել Ասադի արյունալի ռեժիմին, քան հոգ տանել սեփական ժողովրդի մասին: Մենք կարող ենք ասել, որ Իրանը պատժամիջոցների մեղման չի արժանանա, քանի դեռ չի դադարել ստել ու ահաբեկչություն տարածել»,- Twitter-ում գրել է Բոլթոնը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով