Օգոստոսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ամուլսարի հանքի վերաբերյալ «ԷԼԱՐԴ» ընկերության եզրակացությունն ուղարկվել է Շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի որոշվի՝ անհրաժեշտ է նոր ՇՄԱԳ, թե ոչ։
ELARD միջազգային փորձագիտական ընկերության հետ տեսակոնֆերանսի վերջում Էրիկ Գրիգորյանը նշեց, որ սպասում են Գիտությունների ազգային ակադեմիայի և կից ինստիտուտների կարծիքներին, որը կստանան մինչ սեպտեմբերի 4-ը։
Արդեն սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ Ամուլսարի հարցով քննարկում կառավարությունում, որից հետո հստակ չնշվեց․ նոր ՇՄԱԳ լինելու է, թե՞ ոչ։
Այսօր կապ հաստատեցինք Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանի հետ։ Պարոն Վարդանյանը հրաժարվեց կառավարության հրապարակումից դուրս որևէ մեկնաբանություն տալ։ Մեր այն հարցին, թե արդյոք նախարարը պատասխանել է վարչապետի՝ «Նոր ՇՄԱԳ անհրաժեշտ է, թե՞ ոչ» հարցին, Արմեն Վարդանյանը չպատասխանեց։