Ատոմ Ջանջուղազյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է երկրների միջև առկա համագործակցությունը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ:

«ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադային: Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել Ճապոնիայի հետ գործակցությունը և նշել է, որ երկու երկրների համար առկա է համագործակցության լայն հարթակ»,- գրված է հաղորդագրությունում:

 

Ֆինանսների նախարարություն

x