Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է ընդհատել հանգիստը Հուրգադայում

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը Հուրգադայում հանգստանալու նպատակով գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է ընդհատել հանգիստը և հայրենիք վերադառնալ հուլիսի 29-ի չվերթով: Այս մասին նշված է դեսպանության՝ Ֆեյսբուքի պաշտոնական էջում:

«Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամանակով 03:00-ին։ Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում:

x