Պետք է հաշվի նստել 1915 թվականի հետ. թուրք պատգամավորը՝ Հայոց ցեղասպանության հարցին առնչվող քաղաքականության մասին |tert.am|

tert.am: Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, քրդամետ «Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության» անդամ Մերալ Բեշթաշը Շվեդիա կատարած այցի շրջանակներում և ասորական սփյուռքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական իշխանությունների քաղաքականությանը:

«Գոյություն ունի 1915 թվականի Ցեղասպանության հարցը: Պետք է հաշվի նստել այդ հարցի հետ և լուծում գտնել: Դեռ կան Դերսիմի կոտորածները և շատ այլ հարցեր…», - Rusarminfo-ն մեջբերում է Բեշթաշին:

x