եթե Զելենսկին ուզում է ինձ հանել, ապա Յանուկովիչից չի տարբերվում․ Կիևի քաղաքապետ |news.am|

24news.am: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն դրսևորում է նախկինների պես, մասնավորապես՝ Յանուկովիչի: Կլիչկոյի խոսքերով՝ Զելենսկին խախտում է օրենքը և ցանկանում է իրեն հանել քաղաքապետի պաշտոնից:

Ավելի վաղ ուկրաինական «Обозреватель» հանդեսը գրել էր, որ Զելենսկու թիմը ցանկանում է Կլիչկոյին հանել պաշտոնից և արդեն կառավարությանը խնդրել է համապատասխան քայլեր ձեռնարկել:

«Յուրաքանչյուր նախագահ ցանկանում է ազդեցություն ունենալ մայրաքաղաքի վրա, քանի որ Կիևը կարևոր քաղաք է: Բայց եթե Զելենսկին ցանկանում է ինձ հանել իմ պաշտոնից, ապա նա օրենք է խախտում և նման պահվածքով Յանուկովիչից չի տարբերվում: Վերջինս հենց այդպես էլ վարվում էր»,- ասել է Կլիչկոն՝ Bild-ին տված հարցազրույցում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով