Ով ինչպես ուզում՝ երկիր է ներկայացնում, շուտով զբոսաշրջության ոլորտում մրցակցային կոլապս կլինի․ Մեխակ Ապրեսյան |factor.am|

factor.am: Երբ զբոսաշրջային օպերատորն արտոնագիր չի ունենում, հետևաբար՝ ծառայություններ մատուցելիս սպառողի հետ պայմանագիր չի կնքում, վտանգում է վերջինիս շահերը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Եթե պայմանագիրը չի կնքվում կամ պայմանագրում բացակայում է օրենքով նախատեսված դրույթներից որևէ մեկը, զբոսաշրջային օպերատորը հայտնվում է ավելի նվազ բարենպաստ պայմաններում, քանի որ վեճի առկայության դեպքում հաշվի է առնվում սպառողի գրավոր բացատրությունը»,- նշեց Մեխակ Ապրեսյանը։

Բավականին ժամանակ է, ինչ տուրիզմի հայկական ֆեդերացիան մշակել է զբսաշրջության ոլորտը կարգավորող նոր օրենք, որը դեռ հեղափոխությունից առաջ է քննարկվել մասնավոր շրջանակներում։

«Այսօր այդ նախագիծը կարիք ունի ներկայիս պայմաններին համապատասխան քննարկվելու, վերամշակվելու և ներկայացվելու։ Այս նախագծով շատ հարցեր կլուծվեն։ Խնդրի հիմնական լուծումը զբոսաշրջային օպերատորների գործունեության արտոնագրի տարամադրումն է կամ այդ գործունեությունների նկատմամբ որակական չափանիշների սահմանումը, որակական մեխանիզմների ներդնումը, ինչպես արվում է Եվրամիության անդամ շատ երկրներում»,- ընդգծեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով