Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է «Զվարթնոցի» գծային բաժնի պետին, Իջևանի և Տավուշի ոստիկանապետերին |tert.am|

tert.am: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մի շարք հրամաններ է ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ:

Կատարված փոփոխությունների վերաբերյալ, ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Լևոն Բեգոյանն ազատվել է աշխատանքից, և ուղարկվել կադրերի ռեզերվ:

Մարզերում արված կադրային փոփոխությունների վերաբերյալ Էդգար Ջանոյանն ասաց.«Ոստիկանապետի համապատասխան հրամաններով կադրերի ռեզերվ են ուղարկվել նաև ոստիկանության Իջևանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ Գագիկ Դալլաքյանը։

x