Թուրքիայի ՊՆ-ն Սիրիայի անվտանգության գոտու վերաբերյալ բանակցել է ԱՄՆ-ի հետ |aysor.am|

aysor.am Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման վերաբերալ դրական են անցել:

«Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման վերաբերալ բանակցությունները շարունակվում են, դրանք անցնում են դրական մթնոլորտում և կառուցողական», - Աքարի խոսքերը մեջբերում է NTV-ն:

Նա նշել է, որ Թուրքիան թույլ չի տա ստեղծել «ահաբեկչական միջանցք» իր սահմանների մոտ։

x