Մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով |news.am|

news.am: Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Նիստին հայկական կողմից մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Էկոնմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: 

Մինչ նիստի մեկնարկը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվեցին եւ շրջեցին Իսիկ Կուլ լճի ափին:

Նիստը մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։

Նախատեսվում է Հայաստանի վարչապետի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:

Այցի շրջանակում նախատեսվում են Հայաստանի վարչապետի հանդիպումները Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

 

x