ՄԻՊ-ը կուսումնասիրի դատարաններին առնչվող օրինագծերի փաթեթը

Մարդու իրավունքների պաշտպանի` ՄԻՊ-ի, հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է դատական իշխանությանն առնչվող ՀՀ արդարադատության նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթի ուսումնասիրությունը:

Հաշվի առնելով, որ ներկայացված օրենսդրական փաթեթի հարցերը մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից ունեն սկզբունքային նշանակություն՝ կձևավորվեն նաև կոնկրետ լուծում պարունակող առաջարկություններ։ Ուսումնասիրությունը կիրականացվի նաև միջազգային չափանիշների և այլ երկրների փորձի հիման վրա, հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։

Նշվում է, որ արդյունքները կուղարկվեն Կառավարություն, ինչպես նաև կհրապարակվեն։


 

x