shantnews.am։ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի ու Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«ՌԴ, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթնաժողովը, որ նախատեսված էր անցկացնել այս շաբաթ, տեխնիկական պատճառներով հետաձգվել է. այն կկայանա ավելի ուշ»,- ասել է նա:
Այս ձևաչափով առաջին անգամ գագաթնաժողով է անցկացվել 2016-ի օգոստոսին, Բաքվում: Քննարկման հիմնական թեմաներն են եղել համատեղ տնտեսական ծրագրերը և տարածաշրջանային անվտանգության հարցերը: Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել 2017-ի նոյեմբերի 1-ին՝ Թեհրանում: Երեք երկրները քննարկել են հարցերի լայն շրջանակ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ ժամանակ գործընկերներին առաջարկել է եռակողմ հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Ռուսաստանում: