ՊՆ հաստատում է` Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել |shantnews.am|

shantnews.am: Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 27-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց այս լուրը և նշեց, որ այս պահին չի կարող այլ մանրամասներ հաղորդել:

Նշենք, որ երեկ՝ ժամը 23:50-ի սահմաններում, զինծառայողը Ճամբարակի ԲԿ է տեղափոխվել: Վերջինս, նույն օրը գտնվելով մարտական դիրքում, իրականացրել է մարտական հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջին հարկի միջանցիկ գնդակային վիրավորում» վնասվածք։

x