Երեւանում եւս մեկ 3D հետիոտնային անցում է գծվել. իրականացվում է պիլոտային ծրագիր |armtimes.com|

armtimes.com: Երեւանում՝ Շիրակի 70 հասցեի հարևանությամբ ևս մեկ 3D հետիոտնային անցում է գծվել։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Պիլոտային ծրագրի արդյունքները ամփոփելուց հետո որոշում կկայացվի նման անցումներ ունենալու անհրաժեշտությունը»,- նշել է նա:

Առաջին 3D անցումը այս ամռան ընթացքում գծվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց։

3D անցումը վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, թե դիմացը արգելք կա: Նպատակն է այդպիսով ստիպել նվազեցնել արագությունը։

x