Էրդողանը կարգադրել է առավելագույնս արագացնել Թուրքիայում ատոմային նախագծերի իրականացումը

news.am Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գերատեսչություններին կարգադրել է առավելագույնս արագացնել եւ ցանկացած աջակցություն ցույց տալ երկրում ատոմային նախագծերի իրականացմանը: Այս մասին նշված է պետության ղեկավարի շրջաբերականում, որը հրապարակվել է կառավարական լրատու Resmi Gazete-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ատոմային էլեկտրակայանների նախագծերի իրականացման ձգձգում թույլ չտալու նպատակով, որոնք իրականացվում են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության համակարգմամբ, եւ խաղաղ ատոմի ավելի արդյունավետ օգտագործման նպատակով մեծ ուշադրություն կհատկացվի դրա հետ կապ ունեցող բոլոր պետական կառույցների եւ գերատեսչությունների կողմից պարտավորությունների ժամանակին կատարմանը, ցանկացած անհրաժեշտ աջակցության ապահովմանը»,- նշված է փաստաթղթում:

Շրջաբերականում նաեւ նշվում է, որ Թուրքիայի համար «մեծ նշանակություն ունի պետության տարածքում ԱԷԿ-ների նախագծերի հաջող եւ անվտանգ իրականացումը»: Դա հանրապետությանը կօգնի «բավարարել էլեկտրաէներգիայի պահանջը, նվազեցնել էներգառեսուրսների ներմուծումից կախվածությունը, վճարայաին հաշվեկշռի պակասուրդի ցուցանիշները եւ մեծացնել էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիան»:

x