ԱՄՆ Կոնգրեսականներ Ջեքի Սփիրը և Ջուդի Չուն խոստացել են կրկնապատկել Արցախի ականազերծման համար ԱՄՆ-ի ֆինանսավորումն ապահովելու ջանքերը |tert.am|

tert.am։ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրը և Ջուդի Չուն այցելել են HALO Trust հիմնադրամ, որպեսզի դիտարկեն Արցախի սահմաններում մարդասիրական ականազերծման ծրագրի ֆինանսավորումը, որը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի շարունակական օգնության շնորհիվ, հաղորդում է Azbarez-ը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին հղումով:

«Լեռնային Ղարաբաղում HALO-ի ականազերծման ծրագիրը շատ համայնքների համար կենսական նշանակություն ունի: Ականազերծումը դրական հետևանքներ է ունեցել տարածաշրջանի բնակչության ավելի քան 80 տոկոսի համար»,- HALO-ին ասել է Ջուդի Չուն և հավելել, որ շարունակելու է HALO-ի ծրագրի շարունակությանն ուղղված աշխատանքները:

Կոնգրեսական Սփիրը, իր հերթին, հայտնել է. «Այսօր իմ ամենամեծ եզրակացություններից մեկն այն էր, որ USAID-ի մեր ֆինանսավորումը բավարար չէ այդ նախագիծն ավարտելու համար: Ուստի մենք կկրկնապատկենք մեր ջանքերը, և վաղը, երբ մենք հանդիպենք Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ, մենք կհայտնենք, որ ծրագրի իրականացման համար ավելի շատ գումար է անհրաժեշտ»

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով